Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Նիկոլ Փաշինյանի աջակցությունը Ալիևին՝ Ադրբեջանում «լռության օրը»

Նիկոլ Փաշինյանի աջակցությունը Ալիևին՝ Ադրբեջանում «լռության օրը»
01.09.2024 | 13:49

Մտածում էի, թե ով կամ ինչը Նիկոլ Փաշինյանին ստիպեց ամառվա վերջին օրը 20 լրագրողի հավաքել Մարզահամերգային համալիրում ու ասուլիս տալ։ Ընդ որում, այդ ասուլիսի մասին հայտարարվեց շտապ՝ ասուլիսի նախօրյակին։ Կարծում եմ, որ այդ ասուլիսի հրավիրման պատճառը Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն են. օգոստոսի 31-ը այդ երկրում «լռության օր» էր, երբ նախընտրական քարոզչությունն արգելվում է: Կարծում եմ՝ մամուլի ասուլիսը Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր Իլհամ Ալիևի առաջարկով կամ պարտադրանքով։ Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի 200 քառակուսի կիլոմետր տարածքն ազատելու համար Հայաստանի զինված ուժերը զենքի չեն դիմի, ինքը սկզբունքորեն դեմ չէ Մինսկի խմբի լուծարմանը, ինքը դեմ է Լեռնային Ղարաբաղի բնակիչների Ղարաբաղ վերադարձին այն պայմաններով, ինչպես դա պատկերացնում են Արցախից որոշ շրջանակներ։ Այս բոլորը նա հայտարարել է հօգուտ Իլհամ Ալիևի, ինչպես նաև այն, որ Հայաստանից մարդիկ արտագաղթում են, որովհետև չեն ուզում, որ իրենց երեխաները Հայաստանի բանակում ծառայեն, որովհետև խաղաղություն չկա։ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսով Ալիևի և նրա «Ենի Ադրբեջան» կուսակցության օգտին քարոզչություն կատարեց։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3398

Մեկնաբանություններ